ՎԱՐՇԱՎԱՅԻ 1920 ԹՎԱԿԱՆԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ` ՈՐՊԵՍ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐ
ՆՈՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՐԳՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ

Երկարատև Մեծ պատերազմը ճգնաժամի մեջ ներքաշեց 18-րդ դարի Լեհաստանի երեք բաժանարար կայսրություններին: 1917 թվականին Ռուսաստանի պատերազմական անհաջողությունները և ներքաղաքական իրարանցումը հանգեցրին Փետրվարյան հեղափոխությանը և ցար Նիկոլայ II Ռոմանովի գահընկեցությանը: Բոլշևիկյան հեղափոխությունը, որը հաջորդեց նույն թվականի հոկտեմբերին, շուտով վերաճեց Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի: 1918 թվականի աշնանը, երբ Կենտրոնական տերությունները մեկը մյուսի հետևից պարտություն էին կրում, Կառլ I Հաբսբուրգ կայսրը գահընկեց եղավ, և Հաբսբուրգների Ավստրո-Հունգարական բազմազգ կայսրությունը սկսեց մասնատվել: Այդ ընթացքում, 1918 թվականի նոյեմբերին գերմանական հեղափոխությունը գահընկեց արեց կայսր Ուիլյամ II Հոhենցոլերնին: Ճգնաժամը կամ իրականում երեք բաժանարար տերությունների մասնակի քայքայումը հող նախապատրաստեց անկախ Լեհաստանի վերակազմավորման համար: Հյուսիսում՝ Բալթյան տարածաշրջանից մինչև հարավում գնտվող Կարպատ-Դանուբ տարածաշրջան և հարավ-արևելքում գտնվող Անդրկովկասում, իշխանության էին հասնում նոր երկրներ, իսկ մյուսները վերականգնում էին կորցրած անկախությունը:

Ցար Նիկոլայ II, 1915 թվական:

Եվրոպայի քարտեզը, որը ցույց է տալիս այն երկրների սահմանները, որոնք նշված են հաշտության պայմանագրերով, Ժոզեֆ Բազևիչ (հրապ.), 1920 թվական:

Վիլհելմ II, Գերմանիայի վերջին կայսրը և Պրուսիայի թագավորը, 1915 թվական:

Կառլ I Հաբսբուրգ, Ավստրո-Հունգարիայի վերջին ղեկավարը:

ՖԻՆԼԱՆԴԻԱ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

1800 թվականի սկզբին Ֆինլանդիան Ռուսաստանի հետ անձնական ունիայով դարձավ ինքնավար Մեծ Դքսություն: Երբ ռուսական կայսրությունը քաոսի մեջ էր ներքաշվել, 1917 թվականի դեկտեմբերի 6-ին Ֆինլանդիայի խորհրդարանը հռչակեց երկրի անկախությունը: 1918 թվականի հունվարին ռուս բոլշևիկները հրահրեցին կոմունիստական հեղափոխության բռնկումը, որի ժամանակ նրանք խոշոր ռազմական օգնություն ցուցաբերեցին: Ֆինլանդիան մեկամյա քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշվեց: Մի քանի նախնական հաղթանակներից և երկրի հարավային շրջանների վերահսկողությունը ստանձնելուց հետո, գերմանական արշավախմբի կորպուսի օգնությամբ «Կարմիրները» ջախջախվեցին ֆիննական ազգային բանակի կողմից՝ գեներալ Կառլ Գուստավ Մաներհեյմի հրամանատարությամբ: 1919 թվականի Սահմանադրության համաձայն, Ֆինլանդիան դարձավ հանրապետություն: 1920 թվականին Տարտուում կնքված հաշտության պայմանագրով ավարտվեց Ռուսաստանի հետ պատերազմը, որտեղ նոր սահմանը ձգվեց Կարելիայի միջով, իսկ Ֆինլանդիային հատկացվեց Պեցամոյի շրջանը՝ դեպի Բարենցի ծով մուտքի հնարավորությամբ:

Գուստավ Մաներհեյմ: Գուստավ Մաներհեյմ:

Կառլ Գուստավ Մաներհեյմը գլխավորում է պատերազմի ավարտը տոնող շքերթը, 16 մայիսի 1918 թվական:

Սպիտակ գվարդիայի զինվորներ Հելսինկիում, Առաջին համաշխարհային պատերազմ: Det Kgl.

Գեներալ Կառլ Գուստավ Մաներհեյմը Հելսինկիում, 1918 թվական:

Գերմանական զորքերը ռազմերթ են կատարում Հանկո-Հելսինկի երկաթուղու երկայնքով:

Գերմանական զորքերը Ֆինլանդիայում նավից ափ են դուրս գալիս, 1918 թվական:

Կառլ Գուստավ Մաներհեյմը գլխավորում է պատերազմի ավարտը տոնող շքերթը, 16 մայիսի 1918 թվական:

ՀՈՒՆԳԱՐԻԱ. ԴԺՎԱՐ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՆՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Հաբսբուրգյան կայսրության ճգնաժամն ամրացրեց խորվաթներից, ռումինացիներից, սերբերից և սլովակներից անկախանալու պահանջները: 1918 թվականի հոկտեմբերին Հունգարիայի նորաստեղծ Ազգային ժողովը վարչապետ Միհալի Կարոլյիի գլխավորությամբ ստեղծեց կառավարություն: Կառլ I-ի գահընկեցությանը հաջորդեց Հունգարիայի Հանրապետության հռչակումը 1918 թվականի նոյեմբերի 16-ին: Քանի որ Անտանտի տարածքային պահանջներն ավելի շատ էին արմատականացնում բնակչությանը, 1919 թվականի մարտի 21-ին կոմունիստները հայտարարեցին Հունգարիայի Խորհրդային Հանրապետության ստեղծման մասին: Այդ ընթացքում շարունակվում էին չեխոսլովակական և ռումինական ուժերի հետ ընդհարումները: 1919 թվականի նոյեմբերի 16-ին ծովակալ Միկլոշ Հորթիի ազգային բանակը գրավեց Բուդապեշտը: 1920 թվականի գարնանը Հունգարիայի խորհրդարանը վերականգնեց միապետությունը: Նույն թվականին, Տրիանոնի պայմանագիրը ստիպեց Հունգարիային զիջել նախկին թագավորության տարածքի ավելի քան 70 տոկոսը՝ 30 տոկոս հունգարացիներին թողնելով նոր պետության սահմաններից դուրս: Վարշավայի ճակատամարտի ընթացքում Հունգարիան ակտիվորեն աջակցում էր Լեհաստանին զենքի և ռազմամթերքի բեռներով, սակայն տեղափոխման դժվարությունների պատճառով Լեհաստանում հեծելազորային կորպուսի տեղակայման նրա պլանները ձախողվեցին:

Վարչապետ Միհալի Կարոլյի: Բուդապեշտ, 1918 թվական:

Հունգարական Կարմիր բանակի հեծելազորը Խորհրդային Հանրապետության կազմում: 1919 թվական:

Հանրապետության հռչակումը Հունգարիայի խորհրդարանի դիմաց: Հանդիսատեսի ձեռքին դրոշ է, որի կենտրոնում պատկերված է Լայոշ Կոշութի դիմանկարը:
Բուդապեշտ, 16 նոյեմբերի 1918 թվական:

Բելա Կունը և Հունգարիայի կարմիր բանակի սպայակազմը ստուգում են զորքերը: Բուդապեշտ, 1 հունիսի 1919 թվական:

Միկլոշ Հորթին ազգային բանակի գլխավորությամբ մտնում է Բուդապեշտ, 16 նոյեմբերի 1919 թվական:

ՉԵԽՈՍԼՈՎԱԿԻԱ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Չեխիան և Մորավիան Ավստրիական կայսրության նահանգներ էին հանդիսանում, մինչդեռ Սլովակիան Հունգարիայի թագավորության շրջան էր, որը կոչվում էր Վերին Հունգարիա: Պատերազմի ընթացքում Չեխ լիբերալ քաղաքական գործիչներն անցան Անտանտի կողմը: 1916 թվականին, Փարիզում չեխերի և սլովակների քաղաքական շահերը ներկայացնելու նպատակով ստեղծվեց Չեխոսլովակիայի ազգային խորհուրդը: Չեխական լեգեոններ ստեղծվեցին Ֆրանսիայում, Իտալիայում և Ռուսաստանում: 1918 թվականի մայիսին, ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքում չեխ և սլովակ գաղթական համայնքների միջև կնքված համաձայնագիրը վճռեց համատեղ պետության ստեղծումը: 1918 թվականի հոկտեմբերի 28-ին, Պրահայում Չեխոսլովակիան հռչակեց իր անկախությունը. նոյեմբերի 14-ին «Չեխոսլովակիայի անկախության հայրը»՝ Թոմաշ Գարիգ Մասարիկը, աքսորից վերադառնալով, ստանձնեց նախագահի պաշտոնը, որը նա զբաղեցնելու էր երկար տարիներ: Նոր Չեխոսլովակիայի Հանրապետության տարածքներն ընդգրկում էին. Չեխիան, Մորավիան, Օպավական Սիլեզիան, Սլովակիան, Կարպատական Ուկրաինան (Անդրկարպատիա) և Լեհաստանի հետ հակամարտության և 1919 թվականի հունվարին Չեխոսլովակիայի Լեհաստան ներխուժման արդյունքում՝ Արևմտյան Չեշինը (Թոշին) Սիլեզիան (Տրանս-Օլզա կամ Զաօլզիե) և Սպիշի (Սպիշ) և Օրավայի հատվածները:

Tomas Masaryk.
Library of Congress

Թոմաշ Մասարիկը Ֆիլադելֆիայում ստորագրում է Չեխոսլովակիայի անկախության հռչակագիրը, ՓԱ: 26 հոկտեմբերի 1918 թվական:

Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա. Թոմաշ Մասարիկը հռչակում է Չեխոսլովակիայի անկախությունը:

Չեխոսլովակիայի խորհրդարանը նիստի ժամանակ, 1 հոկտեմբերի 1919 թվական:

Թոմաշ Մասարիկը ԱՄՆ-ից վերադառնում է Պրահա, 1918 թվական:

ԼԻՏՎԱ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Լիտվան մասնատումների դարաշրջանից դուրս եկավ ազգային ինքնության հզոր զգացումով և սեփական պետականությունը հաստատելու վճռականությամբ: 1915 թվականից սկսած գերմանական տիրապետության ժամանակաշրջանում լիտվացիներն իրենց ազգային ձգտումներն արտահայտեցին լիտվական խորհրդի (Taryba) միջոցով, որի նախագահն էր Անտանաս Սմետոնան: 1918 թվականի փետրվարի 16-ին, դեռևս լինելով գերմանական տիրապետության տակ, Լիտվան հռչակեց իր անկախությունը: Taryba-ի իշխանության գալու պահանջը վիճարկվեց բանվորների և գյուղացիների նորաստեղծ ժամանակավոր կառավարության կողմից, որը Կարմիր բանակի աջակցությամբ ստեղծեց Լիտվա-Բելառուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը: 1919 թվականին Taryba-ի ռազմական թևը Գերմանիայի օգնությամբ պարտության մատնեց կոմունիստներին, և այդ տարվա ապրիլին, դուրս մղելով բոլշևիկներին, լեհական ուժերը մտան Վիլնյուս: 1920 թվականին, երբ Կարմիր բանակը առավելություն ուներ լեհ-բոլշևիկյան հակամարտությունում, ռուսները Վիլնյուսը հանձնեցին լիտվացիներին: Այնուամենայնիվ, հոկտեմբերին, լեհական զորքերը գեներալ Լուցիան Ժելիգովսկու գլխավորությամբ, կեղծ ապստամբությամբ գրավեցին Վիլնյուսը և կազմեցին Կենտրոնական Լիտվան (մայրաքաղաք Վիլնյուսի հետ), որը 1922 թվականին ընդգրկվեց Լեհաստանի կազմում: Վիլնյուսը՝ Լիտվայի պատմական մայրաքաղաքը, չնայած լեհական ճնշող մեծամասնությամբ, դարձավ Լեհաստանի և Լիտվայի միջև տեղի ունեցող հակամարտության առարկա:

Լիտվայի առաջին նախագահ Անտանաս Սմետոնան և նրա կինը՝ Սոֆիան, նախագահական պալատի մուտքի մոտ: Կաունաս, ապրիլ 1919 - մայիս 1920 թվականներ:

A barrier at the border between Poland and Latvia.
Lietuvos nacionalinis muziejus

Լիտվայի զորքերը առաջին զրահապատ գնացքում, Գեդիմին, 1920 թվական:

Հիմնադիր խորհրդարանի ընտրություններ (Steigiamasis Seimas): Ալիտուս, 14-15 ապրիլի 1920 թվական:

Գերմանական ուժերը դուրս են գալիս Կաունասից, 11 հուլիսի 1919 թվական:

ԼԱՏՎԻԱ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Լատվիայի տարածքները 18-րդ դարից սկսած ռուսական կայսրության մասն էին կազմում: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տարածքի մի մասն անցավ գերմանական վերահսկողության տակ: Ռուսաստանում փետրվարյան հեղափոխությունից հետո, բանվորների և զինծառայողների պատվիրակների խորհուրդներ ստեղծվեցին այն տարածքներում, որոնք գերմանական տիրապետության տակ չէին: 1917-1918 թվականներին Գերմանիան գրավեց ամբողջ Լատվիան: Նորաստեղծ Ժողովրդական խորհուրդը վարչապետ Կառլիս Ուլմանիսի հետ ձևավորեց կառավարություն, որը 1918 թվականի նոյեմբերի 18-ին հռչակեց Լատվիայի անկախությունը: Այնուամենայնիվ Ժողովրդական խորհրդին դեմ էին լատվիացի կոմունիստները, որոնց ուժերն իրենց վերահսկողության տակ էին վերցրել երկրի մի մասը: 1918 թվականի դեկտեմբերին նոր կոմունիստական կառավարությունը Լատվիան հռչակեց բոլշևիկյան հանրապետություն: Գերմանական հարձակման արդյունքում Լատվիական Խորհրդային Հանրապետությունը շուտով անկում ապրեց, ինչն օգնեց վերահաստատել Ուլմանիսի կառավարությունը: 1919 թվականի նոյեմբերին, գերմանական ուժերը պարտության մատնվեցին լատվիական բանակի կողմից և հեռացան Ռիգայից: Լատվիայի անկախության ճանապարհը հարթեցին լատվիական և լեհական համատեղ ուժերը, երբ նրանք 1919/1920 թվականների ձմռանը Դաուգավպիլսի մարտերում ջախջախեցին Կարմիր բանակին, որը դեռ գտնվում էր Լատգալեում:

Յանիս Բալոդիս – լատվիական-բոլշևիկյան պատերազմում լատվիական բանակի հրամանատար, ավելի ուշ՝ ռազմական գործերի նախարար և Լատվիայի վարչապետ:

Յանիս Չակստե, Լատվիայի առաջին նախագահը:

Լատվիան 1919 թվականին, նկարը՝ Անսիս Սիրուլիսից:

Ժողով Ռիգայի Ձուտա գործարանում, 1 մայիսի 1917 թվական:

Łotewski Rząd Tymczasowy, 1919.
Fot. | photo Juris Bokum. Latvijas Nacionālais vēstures muzejs

Szlaban na punkcie granicznym między Polską a Łotwą.
Polona/Biblioteka Narodowa

Լատվիայի ժողովրդական խորհրդի հիմնադիր նստաշրջանը և Լատվիայի Հանրապետության հռչակագիրը:

ԷՍՏՈՆԻԱ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Ռուսական կայսրության տիրապետության ներքո դժվարությամբ ձևավորվեց Էստոնիայի ազգային ինքնությունը գերմանացման և ռուսացման դեմ դիմադրության միջոցով: Փետրվարյան հեղափոխությունը հնարավորություն տվեց Էստոնիային ձեռք բերել ինքնավարություն և ստեղծել ժամանակավոր կառավարություն՝ Կոնստանտին Պյատսի ղեկավարությամբ: Բոլշևիկյան հեղաշրջումից հետո Էստոնիայի քաղաքականությունն ընդհատակ անցավ և տեղափոխվեց միջազգային ասպարեզ: 1918 թվականին երկիրը գրավվեց գերմանական ուժերի կողմից: 1918 թվականի փետրվարի 24-ին, օգտվելով ստեղծված իրադրությունից, Լատվիան հռչակեց իր անկախությունը: Այնուամենայնիվ, դա չբարելավեց անկախության շարժման ծանր դրությունը, որը պայքարում էր Գերմանիայի, բոլշևիկների և «Սպիտակ» ռուսների դեմ: 1918 թվականի նոյեմբերին Գերմանիայի կողմից Էստոնիայի կառավարության ճանաչումից հետո, առաջին երկու ամիսներին Կարմիր բանակը վերահսկողություն սահմանեց երկրի տարածքի մեծ մասի վրա: Սակայն, արդեն 1919 թվականի փետրվարին բրիտանական նավատորմի աջակցությամբ, էստոնական բանակը գեներալ Յոհան Լայդոների գլխավորությամբ ազատագրեց ամբողջ Էստոնիան: 1919 թվականի փետրվարի սկզբին Տարտուում, երկիրը` Խորհրդային Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելով հաստատեց անկախության իր իրավունքը:

Յաան Պոսկան ստորագրում է խաղաղության պայմանագիրը:

Էստոնիայի փրկության կոմիտե, 1918 թվական:

Գերմանիայի տիրապետության ժամանակահատվածում կառուցված սահմանային անցակետ:

Էստոնիայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Յոհան Լայդոները Պսկով ժամանելիս:

Էստոնիայի կառավարության անդամներ, 12 դեկտեմբերի 1918 թվական:

Կոնստանտին Պյատսը ելույթ է ունենում Էստոնիայի Հանրապետության հռչակման առաջին տարեդարձի առթիվ տեղի ունեցող շքերթի ժամանակ, Պյոտրի հրապարակ, Տալլին:

Էստոնիայի Հանրապետության կառավարությունը՝ նախագահ Կոնստանտին Պյատսի օրոք:

ՌՈՒՄԻՆԻԱ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

1916 թվականի օգոստոսին Ռումինիայի թագավորությունն Անտանտի հետ միասին միացավ Առաջին համաշխարհային պատերազմին: Չնայած սկզբնական հաջողությանը հաջորդեց պարտությունը և երկրի տարածքի մեծ մասի գրավումը, պատերազմի ավարտը հաստատեց Ռումինիայի՝ որպես հաղթած կոալիցիայի անդամ կարգավիճակը: Նոր սահմաններ գծվեցին խաղաղության պայմանագրերով, որոնք ստորագրվել էին Սեն-Ժերմեն-ան-Լեում (1919 թվական), Նոյլի-սյուր-Սինում (1919 թվական) և Տրիանոնում (1920 թվական): Ռումինիան նվաճեց Տրանսիլվանիան, Արևելյան Բանատը, Բեսարաբիան և Բուկովինան՝ գրեթե կրկնապատկելով իր տարածքի չափը և էապես մեծացնելով իր բնակչությունը (Ռումինացիներ և փոքրամասնություններ, հիմնականում հունգարացիներ, գերմանացիներ և ուկրաինացիներ): Ֆրանսամետ արտաքին քաղաքականությունը և տարածաշրջանային միությունների համակարգը պետք է պաշտպանեին երկիրը հունգարական և ռուսական ռևիզիոնիզմից: 1921 թվականին Լեհաստանը և Ռումինիան միացան քաղաքական և ռազմական դաշինքին, որի նպատակն էր պաշտպանել երկու երկրները արևելքից հնարավոր ներխուժումից:

Ֆերդինանդ I, Ռումինիայի թագավոր, 1920 թվական:

Լեհաստանի պետության ղեկավար Յուզեֆ Պիլսուդսկին (աջից) խոսում է Ռումինիայի թագավոր Ֆերդինանդ I- ի հետ, սեպտեմբեր 1922 թվական:

Կայսրը և Ռումինիայի թագավոր Ֆերդինանդ I-ը վիճում են քարտեզի շուրջ, 1918 թվական:

Մարիա, Ռումինիայի թագուհին:

Ռումինացի զինվորներն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ:

II զորամիավորման լեհական լեգեոնները Բուկովինայի արևելյան ռազմաճակատում – ռազմական գործողություններ Ռիրենսայում (Ridkivtsi). զինվորներ Բեսարաբիայի խրամատներում, 1915 թվական:

ՈՒԿՐԱԻՆԱ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Ռուսաստանի փետրվարյան հեղափոխությունն արթնացրեց անկախության ձգտումներն Ուկրաինայում: 1917 թվականի մարտին ձևավորված Ուկրաինայի կենտրոնական խորհուրդը 1918 թվականի հունվարին հռչակեց Ուկրաինայի ժողովրդական հանրապետությունը (ՈՒԺՀ): Ապրիլին գեներալ Պավլո Սկորոպադսկին հիմնադրեց իր հետմանությունը, որին աջակցում էր Գերմանիան, և այն գոյատևեց մինչև պատերազմում Գերմանիայի անկում ապրելը: 1918 թվականի նոյեմբերին ՈՒԺՀ-ը նշանակեց Դիրեկտորատ՝ ուկրաինական անկախության պայքարը ղեկավարելու նպատակով: Այդ ընթացքում երկիրը հանդիսանում էր Կարմիր բանակի, ուկրաինական ուժերի, գեներալ Անտոն Դենիկինի «Սպիտակ» բանակի, Ատաման Նեստոր Մախնոյի և արտաքին միջամտության ուժերի գործողությունների թատերաբեմ: 1918 թվականի հոկտեմբերին ստեղծվեց Արևմտյան Ուկրաինայի ժողովրդական Հանրապետությունը, սակայն նրա ուժերը լեհական բանակի կողմից (1919թվականին) մղվեցին Զբրուչ գետից դեպի արևելք: 1920 թվականի գարնանը ՈՒԺՀ-ը և լեհական ուժերը համատեղ արշավ կազմակերպեցին Կիևի ուղղությամբ, սակայն պարտության մատնվեցին բոլշևիկների կողմից. 1921 թվականի մարտի 18-ին Լեհաստանի և բոլշևիկների միջև ստորագրված Ռիգայի պայմանագրով հօդս ցնդեցին անկախ Ուկրաինայի մնացած բոլոր հույսերը: ԽՍՀՄ-ը թույլատրեց Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության գոյությունը մայրաքաղաք Խարկովում, իսկ 1934 թվականից ի վեր` Կիևում:

Ուկրաինայի կենտրոնական ռադայի չորրորդ համագումար. Ուկրաինայի անկախության հռչակագիրը, 9 հունվարի 1918 թվական:

Խաղաղության բանակցություններ Ռիգայում:

Ուկրաինայի ժողովրդական Հանրապետության և Արևմտա-ուկրաինական ժողովրդական Հանրապետության միավորման գործողության հռչակման հասարակական տոնախմբությունը Կիևի Սոֆիևսկայա հրապարակում, 22 հունվարի 1919 թվական:

Ուկրաինայի ժողովրդական հանրապետության բանակի գլխավոր ատաման Սիմոն Պետլյուրան ներկայացնում է բանակի 6-րդ ռազմական հրաձգային դիվիզիան իր տարբերակիչ զինանշանով, Բերդիչև, 21 ապրիլի 1920 թվական:

Սիմոն Պետլյուրան՝ որպես Ուկրաինայի ժողովրդական հանրապետության բանակի գլխավոր ատաման, շքերթով անցնում է Կիևի փողոցներով, հավանաբար 19 դեկտեմբերի 1918 թվական:

ՎՐԱՍՏԱՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

19-րդ դարի սկզբին Վրաստանը ռուսական կայսրության մաս էր կազմում: 1917 թվականին Ռուսաստանում ծավալված իրադարձություններից հետո, Անդրկովկասյան Սեյմը 1918 թվականի մարտին հայտարարեց Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության ստեղծման մասին: Սակայն նույն թվականի մայիսին նոր պետությունը բաժանվեց Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև: 1918 թվականիի մայիսի 26-ին Վրաստանը հռչակեց իր անկախությունը: Այնուհետև երկիրն իր տարածքի մի մասը զիջեց Թուրքիային: 1918 թվականի երկրորդ կեսին Վրաստանը գրավվեց Գերմանիայի, իսկ ավելի ուշ՝ բրիտանական ուժերի կողմից: Այն բանից հետո, երբ 1919 թվականին բոլշևիկներին չհաջողվեց զավթել երկրի իշխանությունը, և 1920 թվականին Ռուսաստանի ԽՍՀՄ-ը Վրաստանի հետ հաշտության պայմանագիր կնքեց, բրիտանական ուժերը լքեցին երկիրը: Սակայն վրացական բոլշևիկները չէին հրաժարվում Վրաստանին վերահսկելու իրենց ծրագրերից, և երբ Կարմիր բանակը 1921 թվականի փետրվարին վերահսկողություն հաստատեց Հայաստանի և Ադրբեջանի վրա, նրանք ձևավորեցին հեղափոխական կառավարություն, որը հավանության արժանացավ ներխուժած Կարմիր բանակի կողմից: Կոմունիստները ստեղծեցին Անդրկովկասի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետությունը, որն ընդգրկում էր Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը: 1924 թվականին վրացական ապստամբությունը ճնշվեց: Գաղթականները ստեղծեցին վրացական սփյուռքի կենտրոններ: Նախկին վրացական բանակի մի շարք անդամներ զինվորագրվել էին լեհական բանակ՝ որպես պայմանագրային սպաներ:

Վրաստանի անկախության ակտը, 1918 թվական:

Վրաստանի Առաջին ժողովրդավարական հանրապետության Հիմնադիր խորհրդարանի լիագումար նիստ:

Կառավարական պալատը Թբիլիսիում:

Վրացական առաջին դիվանագիտական առաքելության շենքը Լեհաստանում:

ՀԱՅԱՍՏԱՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

1914 թվականին պատմական Հայաստանի տարածքները բաժանված էին հիմնականում Թուրքիայի և Ռուսաստանի միջև: Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումից հետո 1915 թվականին Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության համար պատճառ հանդիսացավ այն փաստը, որ մի քանի հայեր օգնել էին ռուսական բանակին: Փետրվարյան հեղափոխությունը նախանշեց Հայաստանի քաղաքական ազատագրումը Ռուսաստանից: 1918 թվականին, չնայած նրա տարածքի մեծ մասը դեռևս գտնվում էր թուրքական տիրապետության տակ, Հայ հեղափոխական դաշնակցությունը կամ Դաշնակցությունը ստեղծեց անկախ Հայաստանի Հանրապետություն: 1920 թվականին կնքված Սևրի պայմանագրով, Հայաստանին բաժին հասավ Հայկական լեռնաշխարհի լայն շրջանները: Այդ տարածքները պահանջելու փորձը, սակայն, ավարտվեց տարածքների կորստով, ինչը տեղի ունեցավ Մուստաֆա Քեմալի (հետագայում՝ Աթաթուրք) գլխավորությամբ և Ռուսաստանի օգնությամբ կազմակերպված թուրքական ներխուժման արդյունքում: Այդ տարի Հայաստանում բռնկվեց կոմունիստական ապստամբություն: Կարմիր բանակի աջակցությամբ ապստամբները տապալեցին ժողովրդավարական կառավարությունը և հիմնեցին Հայաստանի ԽՍՀ-ը: 1921 թվականին բոլշևիկյան Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքված պայմանագրով Հայաստանը բաժանվեց երկու երկրների միջև՝ Թուրքիային տալով Կարսը և Հայաստանի խորհրդանիշը՝ Արարատ լեռը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը. ձախից աջ՝ Ավետիք Սահակյան, Ալեքսանդր Խատիսյան, Գեներալ Քրիստափոր Արարատով, Նիկոլ Աղբալյան, Ա. Գյուլխանդանյան, Ս. Արարատյան, 1 հոկտեմբերի 1919 թվական:

Հայ գաղթականներ, հոկտեմբեր 1918 թվական:

Հայ զինվորականները գլխավորում են ռազմագերիների խումբը, հայկական բանակի դասալիքներ, 1 հոկտեմբերի 1919 թվական:

Հայ գաղթականներն իրենց իրերի հետ Նովոռոսիյսկի լողափում, Ռուսաստանի Սևծովյան ափ, 1920 թվական:

Համաշխարհային պատերազմի 500 հայ վետերանների զորահանդես, Վաշինգտոն, 14 ապրիլի 1920 թվական:

ԼԵՀԱՍՏԱՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՈՒՄԸ

1918 թվականի աշնանը Լեհաստանը 123 տարվա գերությունից հետո վերադարձավ իր անկախությանը: Ավստրիական մասն (Ավստրո-հունգարական կայսրության կողմից գրավված տարածքները) ազատագրվեց հոկտեմբերին, իսկ Իգնացի Դաշինսկու Լյուբլյանայի կառավարությունը կազմավորվեց նոյեմբերի 7-ին: Նախկին ռուսական պատկանելության տարածքներում Վարշավան քաղաքական իշխանության կարևոր կենտրոն էր հանդիսանում: Գերմանական զավթողական ռեժիմը, կենտրոնացած լինելով Բեռլինում տեղի ունեցող հեղափոխության վրա, աստիճանաբար կորցնում էր իր իշխանությունը: Նոյեմբերի 10-ին, Բրիգադի հրամանատար Յուզեֆ Պիլսուդսկին Մագդեբուրգի բանտարկությունից վերադարձավ Վարշավա և ստացավ Լեհաստանի թագավորության Ռեգենսի խորհրդի լիարժեք ռազմական լիազորությունները. երեք օր անց նրան վերապահվեց նաև պետության վրա քաղաքացիական լիազորությունները: Գերմանական զորքերը զինաթափվում էին փողոցներում: Նոյեմբերի 16-ին Պիլսուդսկին օտարերկրյա իշխանություններին տեղեկացրեց լեհական պետության վերականգնման մասին: Այս իրադարձությունը բոլոր լեհերի ջանքերի արդյունքն էր՝ անկախ նրանց քաղաքական պատկանելությունից: Համատեղ պայքարը ոգևորեց նոր ազատագրված ազգին, հատկապես, երբ բանը հասավ 1920 թվականի ամռանը բոլշևիկների ներխուժման մահաբեր վտանգի կանխմանը:

Յուզեֆ Պիլսուդսկու բանտարկության վայրը Մագդեբուրգում:

Ռեգենսի խորհրդի անդամներ՝ Իշխան Զդիսլավ Լյուբոմիրսկին, արքեպիսկոպոս Ալեքսանդր Կակովսկին և կոմս Յուզեֆ Օստրովսկին, նախքան բացման հանդիսավոր արարողությունը, 27 հոկտեմբերի 1917 թվական:

Վարշավայում ուսանողները հետևում են գերմանական զորքերի զինաթափմանը: Հետին պլանում երևում են զինաթափված գերմանացի զինվորները, նոյեմբեր 1918 թվական:

Յուզեֆ Պիլսուդսկին Կրակովից վերադառնալիս ժամանում է Վարշավայի Վիլենսկի կայարան, դեկտեմբեր 1918 թվական:

Յուզեֆ Պիլսուդսկու բանտարկության վայրը Մագդեբուրգում:

Ignacy Daszyński.
Narodowe Archiwum Cyfrowe

ԼՎՈՎԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ

Ավստրո-Հունգարիայի կազմալուծումն էթնիկ հակամարտություններ առաջացրեց խառը բնակեցված շրջաններում: Այդպիսի շրջաններից էր Արևելյան Գալիցիան՝ Լվովի հետ, որը պահանջում էին լեհերն ու ուկրաինացիները: 1918 թվականի նոյեմբերի 1-ի առավոտյան ուկրաինական ուժերը, անսպասելի հարձակումով, գրավեցին հիմնական ռազմական օբյեկտները Լվովում: Նրանց դեմ դուրս եկան լեհերը, ովքեր կազմում էին քաղաքի բնակչության մեծամասնությունը: Բախումները սկսվեցին Սուրբ էլիզաբեթ եկեղեցու դիմաց. Հենրիկ Սենկևիչի անվան դպրոցը դարձավ պաշտպանների առաջին պատնեշը: Լվովի լեհ պաշտպանները մարտնչում էին կապիտան Չեսլավ Մոչինսկու հրամանատարության ներքո: Լեհերից ամենաերիտասարդները, ովքեր մարտնչել էին հանուն իրենց քաղաքի, հայտնի դարձան Լվովի արծիվներ անվանումով: Քաղաքի համար ճակատամարտը պայմանավորված էր 1918 թվականի նոյեմբերի վերջին փոխգնդապետ Միխալ Կարաշևիչ-Տոկարժևսկու հրամանատարությամբ լեհական զորքերի ժամանումով: Ուկրաինական ուժերը հեռացան Լվովից, սակայն մինչև 1919 թվականի մարտը շրջափակման մեջ պահեցին քաղաքը:

Յուզեֆ Պիլսուդսկին զրուցում է սպաների հետ՝ Լվովի մոտակայքում գտնվող ռազմաճակատում:

Ճակատամարտում ավերված մի շինություն Լվովում, նոյեմբեր 1918 թվական:

Երրորդ դասակի քաջարի պաշտպանները:

Քաղաքի շրջափակման ժամանակ Յուզեֆ Պիլսուդսկու անունով անվանակոչված իմպրովիզացված լեհական զրահամեքենան՝ Լվովի փողոցներում, նոյեմբեր 1918 թվական:

III գումարտակի Լվովի 1-ին հրաձգային գունդը ճանապարհին հանգստանում է:

ՎԵԼԻԿՈՊՈԼՍԿԱՅԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ

Վելիկոպոլսկայի ապստամբությունը հետևանք էր այն բանի, որ օկուպացիոն իշխանությունները պահպանում էին իրենց վերահսկողությունը պրուսական (գերմանական) պատկանելության տարածքների վրա՝ նույնիսկ Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիայի պարտությունից հետո: 1918 թվականի դեկտեմբերի 27-ին, հայտնի դաշնակահար և անկախության ակտիվիստ Իգնացի Յան Պադերևսկու Պոզնան ժամանումն հանգեցրեց ինքնաբուխ ապստամբության: Ապստամբությունը ղեկավարում էր Ժողովրդական Գերագույն Խորհրդի Կոմիսարիատը՝ մայոր Ստանիսլավ Տաչակի, իսկ ավելի ուշ՝ գեներալ Յուզեֆ Դովբոր-Մուսնիցկու հրամանատարությամբ: Ապստամբության արդյունքում Վելիկոպոլսկայի (Մեծ Լեհաստան) մեծ մասը գտնվում էր ապստամբ ուժերի վերահսկողության ներքո: 1919 թվականի փետրվարին Թրիերում կայացած զինադադարը ճանաչեց նոր ստատուս քվոն: Համաձայնագիրը հաստատվեց Փարիզի կոնֆերանսի ժամանակ: Ապստամբության ընթացքում սպանվեց 2000, վիրավորվեց 6000 լեհ:

Անտանտի առաքելությունը Պոզնանում, 2 մարտի 1919 թվական:

Ազգային պաշտպանության հրամանատարների երդմնակալության արարողություն, 23 հունվարի 1919 թվական:

Մայոր Վոյտկևիչը մուրճով խփում է խորհրդանշական մեխը զորագնդի դրոշի ձողին. Խոձեժ, 1 մարտի 1920 թվական:

Ռազմերթ՝ Անտանտի առաքելությունից առաջ, 2 մարտի 1919 թվական:

ՀԱԼԼԵՐԻ ԲԱՆԱԿԸ

1917 թվականին Ֆրանսիայում ստեղծված լեհական բանակը, որը հայտնի է որպես Հալլերի բանակ կամ Կապույտ բանակ անունով, հանդիսանում էր լեհական Bayonne լեգեոնի ժառանգորդը, որը 1914 և 1915 թվականներին պատերազմել էր ֆրանսիական բանակի հետ համատեղ: Բանակը ստեղծվել է Ֆրանսիայի նախագահ Ռայմոն Պուանկարեի կողմից 1917 թվականի հունիսի 4-ին պաշտոնապես հրապարակված հրամանագրից հետո: Բանակի համար քաղաքական պատասխանատվությունը ստանձնեց Լեհաստանի ազգային կոմիտեն: Բանակը հազարավոր լեհերի զինվորագրեց Միացյալ նահանգներից, Կանադայից, Բրազիլիայից, Իտալիայում, Ֆրանսիայում, Միացյալ Թագավորությունում գտնվող ռազմագերիների ճամբարներից, Ֆրանսիայում գտնվող ռուսական ստորաբաժանումներից և նույնիսկ Չինաստանից: Լեհական բանակը 1918 թվականի հունիսին միացավ Գերմանիայի դեմ մղվող պատերազմին: Հոկտեմբերին, վերջերս Ռուսաստանից ժամանած գեներալ Յուզեֆ Հալլերը ստանձնեց բանակի հրամանատարությունը: Հաջորդ տարվա ապրիլին լեհական 70 000 հոգանոց բանակը, 90 ժամանակակից ինքնաթիռներով, 120 տանկերով և այլ գերժամանակակից սպառազինությամբ հագեցած, սկսեց վերադառնալ Լեհաստան, որտեղ այն միացավ նոր վերականգնված պետության սահմանների համար մղվող պատերազմներին:

Բազմությունը ողջունում է Յուզեֆ Հալլերին Վարշավա ժամանելիս, 1919 թվական:

Լեհական բանակի զինվորները Ֆրանսիայում՝ Սիլե-լե-Գիյոմի ճամբարում:

Ընդհանուր սենյակ լեհական բանակի ճամբարում՝ Սիլե-լե-Գիյոմում, օգոստոս 1918 թվական:

Զինվորները ներկայացնում են Խավիեր Դունիկովսկու կողմից նախագծված մի դրոշ:

Կապույտ բանակը ժամանում է Լեհաստան, ապրիլ 1919 թվական:

Գեներալ Յուզեֆ Հալլերը երդում է տալիս որպես Ֆրանսիայում լեհական բանակի գլխավոր հրամանատար:

ՓԱՐԻԶԻ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ԵՎ ՎԵՐՍԱԼՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Առաջին համաշխարհային պատերազմից հետո նոր միջազգային հասարակարգը պետք է որոշվեր Փարիզի խաղաղության համաժողովում: Ի վերջո աշխարհի դրությունը որոշելու էին հինգ կայսրություններ՝ Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Իտալիան և Ճապոնիան: Պարտված պետությունները հրավիրվել էին մասնակցելու բանակցությունների միայն ավելի ուշ տեղի ունեցող փուլին: Բոլշևիկյան Ռուսաստանը ներկա չէր: Լեհաստանը ներկայացնում էր Իգնացի Յան Պադերևսկու և Ռոման Դմովսկու գլխավորած պատվիրակությունը: Համաժողովի գագաթնակետը եղավ Վերսալյան պայմանագիրը, որը ստորագրվեց 1919 թվականի հունիսի 28-ին Վերսալյան հայելիների սրահում, նույն տեղում, որտեղ 1871 թվականին հռչակվել էր Գերմանական կայսրությունը: Պայմանագրով ստեղծվեց Ազգերի լիգան և Գերմանիային պարտադրվեց եվրոպական մի շարք պետությունների, այդ թվում` Լեհաստանի և գաղութների տարածքների վերականգնման, փոխհատուցումների վճարման և բանակների հզորության սահմանափակումների վերաբերյալ պարտավորություններ: Վերսալյան կարգն, ի վերջո տապալվեց հիմնականում գերմանական Ռեյխի ռևիզիոնիստական նկրտումների պատճառով, Խորհրդային Միության ակտիվ համագործակցությամբ՝ հատկապես 1939 և 1940 թվականներին:

Roman Dmowski
Narodowe Archiwum Cyfrowe

Փարիզի խաղաղության համաժողովի ժամանակ, Ֆրանսիայի նախագահ Ռայմոն Պուանկարեն Սալոն դե լը Հորլոժում՝ Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությունում, հանդես է գալիս երդմնակալության խոսքով, 18 հունվարի 1919 թվական:

Անտանտի երկրների ներկայացուցիչները պայմանագիրը ստորագրելուց հետո: Առաջին պլանում՝ ԱՄՆ նախագահ Թոմաս Վուդրո Վիլսոնը (ձախից կենտրոնում), Ֆրանսիայի վարչապետ Ժորժ Կլեմանսոն (կենտրոնում), Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Արթուր Ջեյմս Բալֆուրը (աջից երկրորդը), Փարիզ, 28 հունիսի 1919 թվական:

Մեծ քառյակի խորհուրդը հանդիպում է անցկացնում պայմանագիրը ստորագրելուց հետո: Աջից ձախ՝ ԱՄՆ նախագահ Թոմաս Վուդրո Վիլսոնը, Ֆրանսիայի վարչապետ Ժորժ Կլեմանսոն, Իտալիայի վարչապետ Վիտորիո Օրլանդոն, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջորջ Դեյվիդ Լոյդը, Փարիզ, 28 հունիսի 1919 թվական:

Ignacy Paderewski
Narodowe Archiwum Cyfrowe

ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Լեհաստանում Ֆրանսիական ռազմական առաքելությունը ստեղծվել է երկու պետությունների միջև կնքված համաձայնության ներքո, որը տեղի է ունեցել 1919 թվականի ապրիլի 25-ին`այդ տարվա հունվար-փետրվար ամիսներին ընթացած բանակցությունների արդյունքում: Առաքելության անդամ հանդիսացող մի քանի հարյուր սպաներ Հալլերի բանակի հետ ժամանեցին Լեհաստան: Առաքելության նպատակները կենտրոնացան մի քանի հիմնական ոլորտների վրա: Նրա առաջին խնդիրն էր օգնել վերապատրաստել նորաթուխ լեհական բանակը և մշակել նրա գործունեության կանոնակարգերն ու ընթացակարգերը: Բացի այդ, առաքելությունը պետք է օժանդակեր Լեհաստանի կառավարությանը`զինված ուժերի հրամանատարության համակարգ և պատշաճ կառուցվածք ստեղծելու հարցում: Անհնար է գերագնահատել առաքելության աջակցությունն այդ ընթացքում, հատկապես հաշվի առնելով սպայական կազմի որոշ անդամների նախնական թույլ պատրաստվածությունը և բոլշևիկյան Ռուսաստանի և Գերմանիայի միջև դիրքավորվելու Լեհաստանի աշխարհագրական մարտահրավերը: Գործունեության առաջին տարիներին առաքելությունը ղեկավարում էր գեներալ Փոլ Հենրին (1919-1920), որին հաջորդեցին գեներալ Անրի Նիսելը (1920-1921) և գեներալ Չարլզ Դյուպոնը (1921-1926):

Առաքելության բանակի ուսումնական վարչության ղեկավար, գնդապետ Լուի Ֆորին:

Փոխգնդապետ Հապպեն դասավանդում է Ռազմական քոլեջի զորավարժական սրահում:

Ֆրանսիացի մի սպա (փոխգնդապետ Բերոդը) թարգմանչի օգնությամբ դասավանդում է՝ օգտագործելով 1870-1871 թվականների Ֆրանս-պրուսական պատերազմի օրինակները:

Յուզեֆ Պիլսուդսկին և գեներալ Փոլ Հենրին այցելում են Դեմբլինի ռազմական դպրոց, 10 հուլիսի 1919 թվական:

Սպաներն ու նրանց ֆրանսիացի դասախոսները հարմարեցված երկաթուղային վագոնով պատրաստվում են մարտավարական վարժությունների:

ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Ֆրանսիական ռազմական առաքելության հիմնական խնդիրները պետք է կատարեր նրա II Վարչությունը, որի պարտականությունները ներառում էին տեխնիկական խորհրդատվություն տրամադրելը և ռազմական հարցերում օգնություն առաջարկելը II Վարչության գլխավոր շտաբի լեհական բանակին: Առաքելության II Վարչությունը բաժանված էր բաժինների, որոնք զբաղվում էին ռազմական և քաղաքական ուսումնական ծրագրերով, քարոզչությամբ, տեղեկատվական ծառայությամբ և մամուլով: Բացի այդ, առաքելությունը հետաքրքրված էր նաև Կարմիր բանակի գործունեությանն ու կոդավորմանը վերաբերող հարցերով: Ֆրանսիական ռազմական առաքելությունը առանցքային դեր էր խաղում լեհ-բոլշևիկյան պատերազմում՝ շոշափելի աջակցություն ցուցաբերելով ոչ միայն մարտերի ժամանակ, այլ նաև լեհական զորքերի տեխնիկայի հարցում: Նրա սպաները ներկայացնում էին իրավիճակային էսքիզներ, որոնք ցույց էին տալիս ռազմաճակատում տիրող իրավիճակը: Առաքելության զեկույցները պարունակում էին Վարշավայի ճակատամարտից հետո Կարմիր բանակի շարժումների մասին տեղեկություններ: Ֆրանսիայի ռազմական առաքելության գործողությունները իրենց ներդրումն ունեցան Լեհաստանի և Ֆրանսիայի ժողովուրդների և բանակների բարեկամական հարաբերությունների միջև: Այն ամուր հիմք ծառայեց 1921 թվականին երկու երկրների կողմից կազմավորված քաղաքական և ռազմական դաշինքի համար:

Գեներալ Հալլերը և ֆրանսիացի սպաները 3-րդ հրաձգային դիվիզիայի լեհական բանակի ջոկատի հետ Ֆրանսիայում, 19 հուլիսի 1919 թվական:

Օդաչուները դիրքավորվում են ֆրանսիական Caudron G2- ի դիմաց, 1920 թվական:

Յոզեֆ Պիլսուդսկին՝ սպաներով շրջապատված, զրուցում է գեներալ Փոլ Հենրիի հետ: Լեհական գլխավոր հրամանատարի հետևում կանգնած է գեներալ Կազիմեժ Սոսնկովսկին, 19 մարտի 1920 թվական:

NՀրամանատարների համաժողով՝ լեհ-բոլշևիկյան պատերազմի ընթացքում. գերագույն գլխավոր հրամանատար Յուզեֆ Պիլսուդսկին, գեներալ Փոլ Հենրին, գեներալ Էդվարդ Ռիդզ-Էմիգլին, գարուն 1920 թվական:

ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԼՎՈՎՈՒՄ

1918 թվականի նոյեմբերի վերջին Լվովից ուկրաինական ուժերի հեռացումը խաղաղություն չբերեց Արևելյան Գալիցիայի վիճարկվող տարածքներում: 1918 թվականի դեկտեմբերի սկզբին շարունակվում էին ռազմական գործողությունները տարբեր տարածքներում, այդ թվում՝ Չիրովի (Խիրով) շրջակայքում: Արևմտյան Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետության ուժերը շարունակում էին ճնշում գործադրել Լվովի վրա: Քաղաքը շրջափակվեց և հրետանիով հրետակոծվեց: Գալիցիայի ռազմական գործողությունները հասան Վոլինիա: 1919 թվականի հունվարի վերջին և փետրվարի սկզբին լեհերը գրավեցին Վլոդիմեժ Վոլինսկին (Վլադիմիր-Վոլինսկի) և Կովելը: 1919 թվականի հունվարի երկրորդ կեսին Արևելյան Գալիցիայում մղվող արյունալի մարտերը փակուղի մտան: Ժամանակավոր հրադադարը հարկադրվել էր Անտանտի միջամտությամբ, որը հակված էր դաշնակիցների հակաբոլշևիկյան քաղաքականությանը և «Սպիտակ» Ռուսաստանին սատարելուն: Արևելյան Գալիցիայում լեհական ուժերը գտնվում էին գեներալներ Թադեուշ Ռոզվադովսկու և Վացլավ Իվաշկևիչի հրամանատարության ներքո:

Գեներալ Ռոզվադովսկին դիմում է պարգևատրված զինվորներին.

Լվովի բնակիչները քաղաքի ազատագրման համար ի նշան երախտագիտության գեներալ Վացլավ Իվաշկևիչին նվիրում են պատմական թուր, 1919 թվական:

Dekoracja Krzyżem Wojennym Virtuti Militari obrońców Lwowa przez generała Rozwadowskiego
Biblioteka Śląska

Լեհական լեգեոնների զինվորները Վոլինիայում, 16 հունիսի 1919 թվական:

Սուրբ Էլիզաբեթ եկեղեցու վերանորոգման կոմիտեն եկեղեցու ավերակների մեջ:

Անտանտի կողմից Լվով ուղարկված Փարիզի խաղաղության համաժողովի պատվիրակությունը 1919 թվականի փետրվարին:

ՎԻԼՆՅՈՒՍԻ ՇՐՋԱՆԻ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳԱԼԻՑԻԱՅԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ

Երբ գերմանական ուժերը հեռացան, Լիտվայում և Բելառուսում նրանց տեղը գրավեց բոլշևիկյան բանակը: Բոլշևիկները տապալեցին անկախ Բելառուսի կառավարությունը և, գրավելով Վիլնյուսը, հռչակեցին Լիտվա-Բելառուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը: 1919 թվականի փետրվարին լեհական լիտվական-բելառուսական ռազմաճակատի ուժերն հակագրոհի անցան: Մարտի սկզբին նրանք իրենց վերահսկողության տակ վերցրեցին Սլոնիմն ու Պինսկը և 1919 թվականի ապրիլին մտան Վիլնյուս: Մարտին լեհերը կանգնեցրեցին ուկրաինական հարձակումը Լվովի վրա և քաղաքից հետ շպրտեցին ուկրաինական Գալիցիայի բանակը: Իսկական բեկումնային պահը եկավ մայիսին՝ լեհական ուժերի նոր հարձակման արդյունքում, որն այժմ Ֆրանսիայից աջակցում էր լեհական բանակին: Պոկուտիայում ռումինական զորքերը նույնպես միացան ուկրաինացիների դեմ մղվող լեհերի պայքարին: Հուլիսի կեսերին լեհերը վերահսկողություն էին հաստատել Լվովից դեպի արևելք ընկած ողջ տարածքում՝ մինչև Զբրուչ գետը: 1919 թվականի նոյեմբերին Անտանտը Լեհաստանին 25 տարով մանդատ շնորհեց Արևելյան Գալիցիայի նկատմամբ: Ժամանակի հետ, այս ժամանակավոր կարգավիճակը փոխարինվեց Լեհաստանի Երկրորդ Հանրապետության ճանաչված ինքնիշխան կառավարմամբ:

Գեներալ Հենրին ու լեհ սպաները արձագանքում են Մինսկի երկաթուղային կայարանում գտնվող պետական օրհներգի վրա, մարտ 1920 թվական

Յուզեֆ Պիլսուդսկու ուղերձը «Լիտվայի նախկին մեծ դքսության ժողովրդին», հրապարակված 1919 թվականի ապրիլի 22-ին:

Գեներալ Լուցիան Ժելիգովսկին՝ լեհական ուժերի Վիլնյուս ժամանումից հետո, 1920 թվական:

Գեներալ Էդվարդ Ռիդզ-Սմիգլիի Վիլնյուսի բնակիչներին ուղղված ուղերձը՝ լեհական ուժերի Վիլնյուս մտնելու ժամանակ, 21 ապրիլի 1919 թվական:

Գեներալ Հենրին Կիևյան արշավից առաջ ստուգում է լեհական զորքերը՝ Մինսկի քաղաքային հրապարակում, մարտ 1920 թվական:

Ազգերի լիգայի հանձնաժողովը գնդի զորանոցում՝ լեհական ուժերի Վիլնյուս ժամանման առթիվ:
Նկարում պատկերված են նաև գեներալ Լուցիան Ժելիգովսկին, քաղաքի պարետ, մայոր Ստանիսլավ Բոբյատինսկին, գնդի հրամանատար, փոխգնդապետ Երժի Վոլկովիցկին, 1919 թվական:

ՍԻԼԵԶԻԱՅԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ

1919 թվականի Փարիզի համաժողովը չլուծեց Վերին Սիլեզիայի առանձնացման վերաբերյալ հարցը: Փոխարենը, հարցը պետք է կարգավորվեր հանրաքվեի միջոցով: Այդ ամենին ի պատասխան, Սիլեզիայի լեհերը գործադուլ հայտարարեցին և 1919 թվականի օգոստոսի 17-ին սկսեցին I Սիլեզիական ապստամբությունը, որն արագորեն ճնշվեց: Հանրաքվեի նախապատրաստումը սկսվեց Վերին Սիլեզիայից գերմանական զորքերի դուրսբերումից և Անտանտի ուժերի ժամանումից հետո: Երբ լարվածությունը հասավ իր գագաթնակետին, 1920 թվականի օգոստոսի 19-ի գիշերը բռնկվեց Սիլեզիայի II ապստամբությունը: Մինչ ապստամբության մարելը, ապստամբները գրավեցին ոչ պակաս քան 9 շրջան: Հանրաքվեն իրականացվեց 1921 թվականի մարտի 20-ին: Թույլ տալով մասնակցել տարածաշրջանից դուրս բնակվող Սիլեզիայի տեղաբնակներին, որոնց մեծ մասը գերմանացիներ էին՝ բնակչության միայն 40,3 տոկոսը քվեարկեց հօգուտ Վերին Սիլեզիայի Լեհաստանի կազմում մնալուն: Արդյունքում, Սիլեզիայի բաժանումն՝ ի վնաս նրա լեհ բնակիչների, 1921 թվականի մայիսի 2-ի գիշերը բռնկեց Սիլեզիայի III ապստամբությունը: Այդ վերջին փորձը հաջողությամբ պսակվեց, և Լեհաստանին հատկացվեց տարածաշրջանի 29 տոկոսը՝ ներառյալ արժեքավոր արդյունաբերական տարածքները և հանրաքվեին հանձնված տարածքների բնակչության 46 տոկոսը:

Վերին Սիլեզիայի հանրաքվեի արդյունքները ցույց տվող քարտեզ, 1921 թվական:

Սիլեզիայի առաջին մարզպետ Յուզեֆ Ռայմերը ստորագրում է Ռիբնիկի շրջանը Լեհաստանի պետությանը փոխանցելու մասին ակտը՝ Վերին Սիլեզիան Լեհաստանի և Գերմանիայի միջև բաժանումից հետո, 3 հուլիսի 1922 թվական: Արարողությանը մասնակցում են Վերահսկիչ միջգերատեսչական հանձնաժողովի և Վերին Սիլեզիայի Պլեբիսցիտի շրջանային վերահսկիչներ՝ իտալացի գնդապետ Դեմետրիո Ասինարի դի Բերնեցոն և նրա տեղակալ, ֆրանսիացի կապիտան Լալանը:

Ֆրանսիական փոստ՝ Կատովիցեում: Դիտողների բազմությունը հայացք է նետում ֆրանսիական Renault FT-17 տանկի վրա, 1921 թվական:

Փոխանցման արձանագրության ստորագրման արարողություն. Լեհաստանի իշխանությունները ձեռք են բերում Կատովիցե շրջանը Վերահսկիչ միջգերատեսչական հանձնաժողովի և Վերին Սիլեզիայի Պլեբիսցիտի շրջանային վերահսկիչների և Վերին Սիլեզիայի իշխանությունների ներկայացուցիչների ներկայությամբ, Վերին Սիլեզիան՝ Լեհաստանի և Գերմանիայի միջև բաժանումից հետո. Կատովիցե, 19 հունիսի 1922 թվական:

Սիլեզիայի III ապստամբություն - ապստամբ ջոկատի հրացաններով զինված կամավորները Ռիբնիկում, 1921 թվական:

Ընտրողների ցուցակների և քվեաթերթիկների պատրաստում Սիլեզիայի հանրաքվեի ընթացքում, 1921 թվական:

ԴԱՈՒԳԱՎՊԻԼՍԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԵՐԸ

1919 թվականի օգոստոսին գեներալ Էդվարդ Ռիդզ-Սմիգլին Բելառուսից դեպի Դաուգավայի ջրբաժան դուրս բերեց իր զորքերը: Նրա առաջխաղացման ճանապարհին էին կանգնած ամրոցը և Դաուգավպիլսում գտնվող առանցքային հանգույցը, որը նախկին լեհական Լիվոնիայում Լատգալեի մայրաքաղաքն էր, որն այժմ գրավված էր Կարմիր բանակի կողմից: 1919 թվականի սեպտեմբերի 27-ին, հետևակային լեգեոնների 1-ին դիվիզիան 20 ֆրանսիական տանկերի օգնությամբ շարժվեց դեպի քաղաք: Լեհերը երկօրյա մարտերից հետո գրավեցին Դաուգավպիլսը՝ կորցնելով գրեթե 300 սպանված և վիրավոր:

Գեներալ Էդվարդ Ռիդզ-Սմիգլին իր սպաներից մեկի հետ: Հետին պլանին՝ Դաուգավպիլսի տեսարան, հունվար 1920 թվական:

Ֆրանսիական Renault FT-17 տանկ Դաուգավպիլսում, 1919 թվական:

Դաուգավպիլս քաղաք, հունվար 1920 թվական:

Դաուգավպիլսում 1 -ին լեգեոնների դիվիզիայի ինժեներները կամրջանավ են կառուցում Դաուգավա գետի վրա, 1919 թվական:

Լեհական բանակը Լատվիայում՝ «Ձմեռ գործողության» ընթացքում, հունվար 1920 թվական:

ԴԱՈՒԳԱՎՊԻԼՍԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԵՐԸ

1919 թվականի դեկտեմբերին Լատվիայի կառավարությունը խնդրեց Լեհաստանին օգնություն ցուցաբերել Լատգալեն ազատագրելու գործում: Յուզեֆ Պիլսուդսկին այս գործը վստահեց գեներալ Էդվարդ Ռիդզ-Սմիգլիին: «Ձմեռ գործողության» մեջ ներգրավված 30.000-անոց լեհական և 10.000-անոց լատվիական զորքերը Կարմիր բանակի դեմ պայքարեցին զրոյից ցածր 30ºC ջերմաստիճանում: Դաուգավպիլսը գրավվեց 1920 թվականի հունվարի 3-ին. Լատգալեի մնացած մասն ազատագրվեց մինչ փետրվար: Այդ պատերազմում ձևավորված զինվորական եղբայրությունը դարձավ Լեհաստանի և Լատվիայի բարիդրացիական հարաբերությունների հիմնաքարը:

M1914 Hotchkiss գնդացիր Դաուգավպիլսում գտնվող դիրքում, հունվար 1920 թվական:

Դաուգավպիլսում գործողության ընթացքում սպանված զինվորների հոգեհանգիստ, 1919 թվական:

Ֆրանսիական Renault FT-17 տանկերը Դաուգավպիլսում, 1919 թվական:

Լեհական բանակը Լատվիայում՝ «Ձմեռ գործողության» ընթացքում, հունվար 1920 թվական:

1-ին լեգեոնների հետևակի գնդի սպաները Դաուգավպիլսի մոտակայքում գտնվող կամրջի վրա՝ առաջին գրոհից հետո, 1919 թվական:

Լեյտենանտ Կալինովսկու «Մահվան գումարտակը» Պոզնանից՝ Դաուգավպիլսի ամրոցում, հունվար 1920 թվական:

ԼԵՀ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ԵՎ ԿԻԵՎԻ ԳՐԱՎՈՒՄԸ

1920 թվականի սկզբին «Սպիտակ գվարդիայի» պարտությունից հետո, բոլշևիկյան Ռուսաստանը սկսեց պատրաստվել գործնական կապեր հաստատել Լեհաստանի հետ: Փետրվարին Կարմիր բանակը կազմեց իր Արևմտյան ռազմաճակատը: Սպառնալիքը կանխելու համար Լեհաստանի կառավարությունը և Սիմոն Պետլիուրայի Ուկրաինական ժողովրդական Հանրապետությունը 1920 թվականի Ապրիլի 21-ին ռազմական համաձայնագիր կնքեցին երկու բանակների համագործակցության վերաբերյալ: Կիևի վրա լեհ-ուկրաինական համատեղ արշավանքը սկսվեց 1920 թվականի ապրիլի 26-ին: Դրա նպատակն էր՝ ստեղծել ուկրաինական անկախ պետություն, որպես հակաբոլշևիկյան քաղաքականության տարր՝ թիրախավորելով Ռուսաստանի կայսերական միտումները: Արշավանքի ռազմական նպատակներից մեկն էր Ուկրաինայում բոլշևիկյան ուժերի կենտրոնացում հրահրելը, որտեղ նրանք ամբողջովին պարտության կմատնվեին: Լեհաստանի առաջին զորքերը Ուկրաինայի մայրաքաղաք են մուտք գործել մայիսի 7-ին: Սակայն, Ուկրաինայում անբավարար աջակցության պատճառով Կիևյան արշավանքը չկարողացավ հասնել իր քաղաքական նպատակներին:

Ատաման Սիմոն Պետլյուրան և գեներալ Էդվարդ Ռիդզ-Սմիգլին հանդիպում են Կիևի երկաթուղային կայարանում, 10 մայիսի 1920 թվական:

Ավտոշարասյունը Կիևի կամավորական բանակի համար զինամթերք է տեղափոխում, 1919 թվական:

Բոլշևիկների կողմից պայթեցված կամուրջ Կիևում, 1919 թվական:

Լեհաստանում Ֆրանսիայի ռազմական առաքելության ղեկավար, գեներալ Հենրի Ալբերտ Նիսելը պարգևատրում է Լվովի պաշտպաններին, Լվով 1923 թվական:

Գեներալ Անտոնի Լիստովսկին խոսում է Ատաման Սիմոն Պետլյուրայի հետ, ապրիլ, 1921 թվական:

ԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ

Առանց Պետլյուրայի որոշիչ աջակցության՝ լեհական ուժերը չկարողացան հաղթել բոլշևիկյան զորքերին Ուկրաինայում: Նրանք նաև չէին կարողանում դադարեցնել իրենց համակենտրոնացումը Բելառուսում, որտեղ Կարմիր բանակը մայիսի 14-ին սկսեց իր լայնածավալ հարձակումը: Սեմյոն Բուդյոնիի առաջին հեծելազորային բանակի ժամանման հետ սկսվեց բոլշևիկների հարձակումը նաև ուկրաինական ռազմաճակատում: Հունիսի 5-ին Սամգորոդոկում լեհական դիրքերը թուլացան: Հունիսի 10-ին լեհերը լքեցին Կիևը: Հուլիսի սկզբին Ուկրաինայում լեհական բանակը 150-250 կմ-ով հետ քաշվեց դեպի արևմուտք: Հուլիսի 4-ին բոլշևիկները նոր հարձակում ձեռնարկեցին Վիլնյուսի և Վարշավայի ուղղությամբ: Լեհական ուժերը շարունակում էին նահանջել: Հուլիսի 10-ին Կարմիր բանակի արևմտյան ռազմաճակատի հրամանատար Միխայիլ Տուխաչևսկին հրաման տվեց հարձակվել Վարշավայի վրա: Նրա նպատակն էր ջախջախել լեհերին և անցնել Վիստուլա գետի ծանծաղուտը: 1920 թվականի օգոստոսի 12-ին Կարմիր բանակը լեհական զորքերի հետ հարձակում սկսեց Վարշավայի արևելյան արվարձանների վրա:

Գեներալ Թադեուշ Ռոզվադովսկին այցելում է Վարշավայի մատույցներում գտնվող առաջնագիծ, օգոստոս 1920 թվական:

Զինվորները խրամատներ են փորում Վարշավայի արևելյան ծայրամասերում՝ Պրահայի մոտակայքում, հուլիս 1920 թվական:

Հակաբոլշևիկյան քարոզչություն Վարշավայում, ամառ 1920 թվական:

Բելգիական գթության քույրերը ժամանում են Լեհաստան, 1920 թվական:

Բոլշևիկները հավաքի են մեկնել, ամառ 1920 թվական:

Բոլշևիկների պահակախումբը Վարշավայի մատույցներում, օգոստոս 1920 թվական:

ԼԵՀ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆԸ

1920 թվականի լեհ-բոլշևիկյան պատերազմում Լեհաստանի հարցում իրենց կարևոր ներդրումն ունեցան ամերիկացի օդաչուները, ովքեր իրենց ծառայությունը Լեհաստանին համարում էին որպես «Պատվո պարտքի» մարման միջոց, որը ծագում էր 18-րդ դարում տեղի ունեցած Ամերիկայի անկախության պատերազմից, երբ Միությունն օգնություն ընդունեց երկու լեհ կամավորների՝ Թադեուշ Կոստյուշկոյի և Կազիմիր Պուլասկիի կողմից: 1779 թվականին մահացու վիրավորում ստացած Պուլասկիին օգնություն ցուցաբերեց գնդապետ Ջոն Կուպերը: Նրա ծոռը՝ Մերիան Կուպերը, Ֆլորիդա նահանգում ծնված և հարուստ երևակայություն ունեցող իմպուլսիվ երազկոտ մի տղա, առաջինն առաջարկեց ամերիկյան օդաչուների օդուժի էսկադրիլիա ստեղծելու գաղափարը` որպես լեհական բանակի օժանդակ ստորաբաժանում: Կուպերի գաղափարը հավանության արժանացավ Յուզեֆ Պիլսուդսկու, ինչպես նաև Լեհաստանի բանակի գլխավոր շտաբի պետ գեներալ Թադեուշ Ռոզվադովսկու կողմից:

Կազիմիր Պուլասկիի արձանը Վաշինգտոնում:

Թադեուշ Կոստյուշկոյի արձանը Չիկագոյի Հումբոլդտ այգում (Բուրնհեմի այգի է տեղափոխվել 1978 թվականին), որը բացվել է 1904 թվականին աշխարհահռչակ դաշնակահար, Լեհաստանի անկախության նախահայր, վարչապետ և Լեհաստանի կառավարությունում 1919 թվականի հունվարի 16-ից դեկտեմբերի 9-ը Արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Իգնացի Յան Պադերևսկու տրամադրած միջոցներով:

Zaprzysiężenie dowódców Obrony Krajowej, 23 stycznia 1919 r. / Fot. Kazimierz Greger. Wielkopolskie Muzeum Niepodległości

Մերիան Կուպերից Յուզեֆ Պիլսուդսկուն ուղղված նամակ՝ լեհական բանակի շարքերը համալրելու թույլտվություն ստանալու խնդրանքով, 29 ապրիլի 1919 թվական: Նամակը ներառում է Կուպերի որոշման հիմնավորումը (նրա նախնիների ծառայությունը Կազիմիր Պուլասկիի օրոք Մայրցամաքային բանակում՝ Անկախության ամերիկյան պատերազմի տարիներին, մասնավորապես Սավաննայի ճակատամարտում) և կապիտան Մերիան Կուպերի մինչ օրս ռազմական կարիերայի ընթացքը:

Մերիան Կուպերը 1920 թվականի պատերազմի ընթացքում՝ լեհական համազգեստով: / հանրային տիրույթ

Մերիան Կուպերի աստղը Հոլիվուդյան Փառքի ճեմուղում:

ԹԱԴԵՈՒՇ ԿՈՍՏՅՈՒՇԿՈՅԻ 7-ՐԴ ԿՈՐԾԱՆԻՉ ԷՍԿԱԴՐԻԼԸ

Ամերիկացի կամավորների զինվորագրումը սկսվեց Փարիզում՝ 1919 թվականի ամռանը: Այն իրականացվել է 1918 թվականին Եվրոպայում մարտնչած Ամերիկյան արշավախմբի օդաչուների՝ Մերիան Քոլդվել Կուպերի (1893-1973) և Սեդրիկ Ֆաունթլերոյի (1891-1963) կողմից: Լեհական բանակի հետ առաջինը պայմանագրեր ստորագրեցին մայոր Սեդրիկ Ֆաունթլերոյը, կապիտան Մերիան Կուպերը, լեյտենանտներ Ջորջ Քրոուֆորդը, Էդվարդ Կորսին, Կառլ Քլարկը և Քենեթ Շրյուսբերին, երկրորդ լեյտենանտ Էդվին Նոբլը և կապիտան Արթուր Քելլին: Այս ութ կամավորները Լեհաստան ուղարկվեցին 1919 թվականի օգոստոսի 26-ին Լեհաստանի վարչապետ Իգնացի Յան Պադերևսկու կողմից Փարիզի «Ռից» հյուրանոցում կայացած արարողության ժամանակ: Տեղ հասնելուն պես, ամերիկացիները հանդիպեցին Յուզեֆ Պիլսուդսկու հետ Բելվեդերի պալատում (1919 թվականի հոկտեմբերի 14-ին), նախքան դեպի Լվով ճանապարհ ընկնելը, որտեղ նրանք միացան Թադեուշ Կոստյուշկոյի 7-րդ օդային էսկադրիլին: Ֆաունթլերոյը, որպես ամենաբարձրաստիճան կոչում ունեցող սպա, դարձավ էսկադրիլի առաջին հրամանատարը` նրա տեղակալ Կուպերի հետ:

Ստանիսլավ Ռատոմսկին - Կրակովի 2-րդ օդային գնդի օդային կապիտանը, Ansaldo A-1 Balilla ինքնաթիռի դիմաց, որով նա թռչում էր Կրակովից Բուխարեստ:

Albatros D.III ինքնաթիռ - մեկ նստատեղ ունեցող երկթևանի ինքնաթիռ՝ բաց խցիկով, 1917 թվականից սկսած մասսայական արտադրվում էր Պիլայի գերմանական գործարանում և իր կատարելագործված տարբերակն արտադրվում էր ավստրիական Oeffag ընկերությունում: Լեհ օդաչուները այդ ինքնաթիռները ձեռք բերեցին Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին և օգտագործեցին դրանք 1919-1920 թվականների լեհ-բոլշևիկյան պատերազմի ժամանակ:

Կոստյուշկոյի էսկադրիլի առաջին ամերիկացի կամավորները՝ Ֆանթլերոն, Կուպերը, Կորսին, Քրոուֆորդը, Շրյուսբերին, Քլարկը, Ռորիսոն, Նոբլը:

Անտանտի ռազմական առաքելությունը Լվովում, ապրիլ 1919 թվական: Ձախից աջ նստած՝ կապիտան Մյուլեն (Մեծ Բրիտանիա), գնդապետ Էռնեստ դե Ռենտին (Ֆրանսիա), գնդապետ Կազիարկը (ԱՄՆ), գնդապետ Տոնինին (Իտալիա), կապիտան Սկովրոնսկին (Լեհաստան): Կանգնածները ՝ փոխգնդապետ Ստանիսլավ Շչեպանովսկին (Լեհաստան), կապիտան Մերիան Քալդուել Կուպեր (ԱՄՆ), փոխգնդապետ Կազիմիերզ Միչսկին (Լեհաստան), փոխգնդապետ Գուերիննին (Իտալիա), լեյտենանտ Հորոդիսկին (Լեհաստան):

Սեդրիկ Ֆաունթլերոյ (1890-1963) - ամերիկացի օդաչու, լեհական բանակի օդային գնդապետ, լեհական Կոստյուշկո Էսկադրիլի առաջին հրամանատար, «Վիրտուտի զինյալներ» շքանշանի ասպետ:

Լեյտենանտ Էլիոթ Չեսսի կողմից նախագծված Կոստյուշկո էսկադրիլի խորհրդանիշը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Բրիտանիայի ճակատամարտում մարտնչած լեհական 303 մարտական կործանիչ էսկադրիլիան ընդունեց այս խորհրդանշանը՝ իր իսկ տարբերանշանների համար:

1920 թվականի պատերազմում վիրավորներին և ընկածներին թվարկող Կոստյուշկո էսկադրիլի ցուցակն ըստ զինվորական աստիճանի, հրապարակվել է 1921 թվականի մայիսին:

ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ԼԵՀԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ

Սկզբում ամերիկացիները պատասխանատու էին լեհ օդաչուների վերապատրաստման համար: 1920 թվականի ապրիլին Յուզեֆ Պիլուդսկին հաստատեց նրանց տեղակայումը Գալիցիայի ռազմաճակատում, որտեղ նրանք սուրհանդակային առաքելություններ իրականացրեցին Լվովի և Տառնոպոլի միջև, իսկ լեհական Կիևյան հարձակման ժամանակ՝ նաև հետախուզական և մարտական առաջադրանքներ: Մարտում նրանք օգտագործում էին ցածր բարձրությունից հակառակորդի քայլող շարասյունների շարունակական գնդակոծման նոր մարտավարություն, ինչը խուճապ էր առաջացնում բոլշևիկների շրջանում: Նրանք հատկապես կարևոր ներդրումներ ունեցան Լեհական հարցում՝ 1920 թվականի օգոստոսին, երբ հանկարծակի հարձակումով հետապնդեցին Սեմյոն Բուդյոնիի հեծելազորին՝ ծանր կորուստներ պատճառելով բոլշևիկյան ուժերին Լվովի համար մղվող մարտում: Երբ Վոլինիա նահանգում՝ Ռովնոյի մոտակայքում ռազմական թռիչքներից մեկում խոցվեց կապիտան Կուպերի ինքնաթիռը, նա գերի ընկավ և մինչև փախչելը և 1921 թվականի մայիսին Ռիգայի միջով Լեհաստան վերադառնալը, անցավ մի քանի սովետական ճամբարներով: 1921 թվականի Մայիսի 10-ին Յուզեֆ Պիլսուդսկին ամերիկացի օդաչուներից ինին պարգևատրեց Ռազմական խիզախության արծաթե խաչով, իսկ չորսին`Արիության խաչով: Ամերիկացիները զորացրվեցին 1921 թվականի մայիսի 11-ին:

Պետության ղեկավար Յուզեֆ Պիլսուդսկու կողմից սպաներին Ռազմական խիզախության V կարգի խաչերի պարգևատրման արարողությունը, ձախից աջ՝ գեներալ Թադեուշ Ջորդան Ռոզվադովսկին, գեներալ Ստանիսլավ Հալլերը, գնդապետ Թադեուշ Պիսկորը, գնդապետ Սեդրիկ Էրոլ Ֆաունթլերոյը ՝ Թադեուշ Կոստյուշկոյի 7-րդ օդային էսկադրիլի հրամանատարը, Վարշավայի Սասկի հրապարակի լեհական բանակի շտաբի դիմաց, 14 սեպտեմբերի 1920 թվական:

Ամերիկյան Կարմիր խաչի անձնակազմը՝ գնդապետ Ուոլթեր Ս. Բեյլիի գլխավորությամբ, Վարշավայում ԱԿԽ-ի շտաբի դիմաց, մայիս 1919 թվական:

Զադվորժեի ճակատամարտը, որը հայտնի է «Լեհական թերմոպիլե» անունով, տեղի է ունեցել 1920 թվականի Օգոստոսի 17-ին Լվովի լեհ պաշտպանների կապիտան Բոլեսլավ Զայոնչկովսկու և բոլշևիկյան 1-ին հեծելազորային բանակի միջև, որի հրամանատարն էր Սեմյոն Բուդյոնին, ավարտվել է լեհական հսկայական արժեքի հաղթանակով՝ գործողության ընթացքում 330 քաղաքային պաշտպաններից 318-ի սպանությամբ: Նկարը՝ Ստանիսլավ Կաչոր- Բատովսկուց, 1929 թվական:

Սեմյոն Բուդյոնի

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼԵԳԵՆԴ

Քսանմեկ ամերիկացիներ լեհ-բոլշևիկյան պատերազմի ժամանակ ծառայել են Կոստյուշկո Էսկադրիլում: Այդ թվից երեքը զոհվել են՝ փոխգնդապետ Էդմունդ Պայկ Գրեյվսը 1919 թվականի նոյեմբերի 22-ին՝ Լվովում, ավիացիոն ցուցահանդեսի ժամանակ վթարի ենթարկվեց, կապիտան Արթուր Հ. Քելլին զոհվեց 1920 թվականի հուլիսի 15-ին՝ Լուկ-Կլևան ճանապարհի երկայնքով տեղի ունեցած մարտական առաքելության ժամանակ, և լեյտենանտ Ջորջ ՄաքՔալումը՝ 1920 թվականի օգոստոսի 31-ին Լվովում տեղի ունեցած գործողության ժամանակ: Երեքն էլ հողին են հանձնվել Լվովի պաշտպանների գերեզմանատանը: Լեհաստանի II Հանրապետությունը երբեք չի մոռացել իր ամերիկացի հերոսներին: Չիկագոյում` Իլինոյս նահանգում գտնվող Լեհաստանի ազգային ասոցիացիան, հավերժացրեց նրանց հիշատակը՝ ֆինանսավորելով Լվովի Լիչակովսկի գերեզմանատանը տեղադրվող հուշարձանի կառուցումը, որը բացվեց 1925 թվականի մայիսի 30-ին: 1930 թվականին Լեոնարդ Բուչկովսկին նկարահանեց Gwiaździsta Eskadra («Աստղային Էսկադրիլը») վերնագրով պատերազմական ֆիլմը՝ 1919-1921 թվականներին լեհերի հետ մարտնչող ամերիկացի օդաչուների մասին: Ֆիլմի ոչ մի օրինակ չի պահպանվել, բոլորը հավանաբար ոչնչացվել կամ վերացվել են Կարմիր բանակի կողմից 1945 թվականին:

Յուզեֆ Պիլսուդսկու կողմից Մերիան Կուպերին շնորհված Ռազմական խիզախության խաչը:

(1918 թվականի նոյեմբերի 1-22-ը) շնորհվել է ամերիկացի օդաչու Մերիան Կուպերին, ով մասնակցում էր Լվովի պաշտպանների մատակարարման առաքելություններին:
Մերիան Կուպերին նվիրված օդաչուի թևեր:

Մերիան Կուպերին պարգևատրված Արիության խաչը լեհ-բոլշևիկյան պատերազմում գործողություններին մասնակցելու համար:

Մերիան Կուպերին նվիրված օդաչուի թևեր:

Լեհաստանի պաշտպանության ժամանակ զոհված ամերիկացի օդաչուներին նվիրված արարողություններ. ծաղկեպսակների խոնարհում Լվովի հուշահամալիրում: Առաջին շարքում՝ հեռավոր աջ մասում, կանգնած է գեներալ Յան Թուլլին՝ «Լվով» գլխավոր շրջանի հրամանատարության շտաբի պետը և 1920 թվականի օգոստոսի 23-ի լեհ-բոլշևիկյան պատերազմում հարավային ռազմաճակատի շտաբի պետը, 1926 թվական:

Կոստյուշկո Էսկադրիլի խորհրդանիշը:

Լեհաստանի ազգային դաշինքի անդամներն Ամերիկայում՝ Լվով մեկնելու ժամանակ, զոհված ամերիկացի օդաչուների հուշահամալիրի դիմաց, Լվովի պաշտպանների գերեզմանատանը, որտեղ նրանք ծաղկեպսակ էին խոնարհել, 1926 թվական:

ԱՄԵՐԻԿԱՑԻ ՕԴԱՉՈՒՆԵՐԻ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ

Կոստյուշկո Էսկադրիլի կազմակերպիչներից մեկը և նրա առաջին հրամանատար Սեդրիկ Ֆաունթլերոյը, իր իսկ խնդրանքով, 1921 թվականի մայիսի 10-ին ազատ արձակվեց լեհական բանակում ծառայությունից: Ի ճանաչում մարտական ոլորտում իր վաստակի՝ նա ստացել է գնդապետի կոչում: Միացյալ Նահանգներ վերադառնալուն պես Հյուսիսային Ամերիկայում նա Իգնացի Յան Պադերևսկու և լեհական սփյուռքի հետ շարունակեց աշխատել լեհական հարցի համար: Նա Նյու Յորքի Կոստյուշկո հիմնադրամի հիմնադիրներից մեկն էր, որը մինչ օրս շարունակում է տարածել լեհական մշակույթն ու գիտությունը Միացյալ Նահանգներում:
Վերադառնալուն պես, Հոլիվուդում Մերիան Կուպերը դարձավ փաստավավերագրական և գեղարվեստական ֆիլմերի ռեժիսոր: Իր ամենահայտնի արտադրության «Քինգ Քոնգ» (1933 թվական) ֆիլմում, Կուպերը խաղում էր օդաչուի դերը, որը երկնքից գալիս էր հսկա կապիկի մոտ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Կուպերը աջակցում էր լեհերին և հարաբերություններ էր պահպանում լեհական սփյուռքի հետ, այդ թվում՝ Բրիտանիայում հայտնի լեհական 303 էսկադրիլի հետ, որը շարունակում էր Կոստյուշկո Էսկադրիլի ավանդույթները:

Կուպերի ամենահայտնի հոլիվուդյան արտադրության Քինգ Քոնգ ֆիլմի պաստառները, 1930 թվական:

1920 թվականի նոյեմբերի 14-ին գնդապետ Սեդրիկ Ֆաունթլերոյի պատվին Չիկագոյում կազմակերպված տոնակատարություններ, ծրագրի տիտղոսաթերթը

Մերիան Կուպերի մահվան կանխավարկածի մասին հայտարարությունը, որը տրվել է 1918 թվականի սեպտեմբերին գերմանական տիրապետության տակ գտնվող տարածքներում նրա ինքնաթիռի խոցումից հետո. իրականում, Կուպերը ողջ էր մնացել և գերի էր վերցվել գերմանացիների կողմից:

Կուպերի Քինգ Քոնգ ֆիլմի պաստառը, որը ցուցադրվում է Պինսկի Կազինո կինոթատրոնում, 1938 թվական:

Տեսարան՝ Մերիան Կուպերի Քինգ Քոնգ ֆիլմից:

ՎԱՐՇԱՎԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԸ

Վարշավայի պաշտպանության ընդհանուր գաղափարը եկել է Մարշալ Յուզեֆ Պիլսուդսկու կողմից: Հետագայում պլանը ճշգրտվեց Գլխավոր շտաբի պետ գեներալ Թադեուշ Ռոզվադովսկու հետ քննարկման ընթացքում, ով որոշեց հարավային կողմից շրջանցել Կարմիր բանակի արևմտյան ռազմաճակատի ուժերը: Մանևրային զորքը՝ պլանի գլխավոր ուժը, պետք է կենտրոնանար Վարշավայից հարավ՝ Դեմբլինի մոտ գտնվող Վիստուլայի արևելյան վտակ Վեպշ գետի վրա: Ճակատամարտի հրամանները տրվել են օգոստոսի 6-ին:
Գլխավոր շտաբի պետի ֆրանսիացի խորհրդական, գեներալ Մաքսիմ Վեյգանդը, ում դիտարկումները հաշվի են առնվել մարտական պլանի մշակման ժամանակ, իր հուշերում շատ նրբանկատորեն գրել է. «Իմ և ֆրանսիական առաքելության սպաների դերը կայանում էր միայն դրա կատարման մանրամասների մի քանի բացերը լրացնելու մեջ: Մենք մեր լավագույն մտադրությունները ներդրեցինք այս հանձնարարության մեջ: Բայց ոչ ավելին: Լեհական հերոսական ազգն ինքնուրույն փրկվեց»:

Գեներալ Թադեուշ Ռոզվադովսկին:

1920 թվականի օգոստոսի 14-ին գեներալ Թադեուշ Ռոզվադովսկու կողմից մարտի մեկնարկի մասին տրված թիվ 71 հրամանը:

Գեներալ Վեյգանդը դիտում է, թե ինչպես է Լեհաստանի զինված ուժերի հրամանատար գեներալ Ռոզվադովսկին մարտի վերջին հրամանները տալիս Մինսկ մեկնող լրագրողներին ուղեկցող սպային:

Պահակախմբի հերթափոխում, քաղաքացիական պահակախումբ Վարշավայում, օգոստոս 1920 թվական:

Կարմիր խաչի անձնակազմը ծանրոցներ է պատրաստում առաջնագծում գտնվող զինվորների համար, Վարշավա 1920 թվական:

Գեներալ Յուզեֆ Հալլերն ուսումնասիրում է ռազմաճակատում տիրող իրավիճակը, օգոստոս 1920 թվական:

Գեներալ Մաքսիմ Վեյգանդը Կրասինսկի պալատում, լեհ ժողովրդի կողմից ի նշան երախտագիտության իրեն ուղարկված նվերներով և բացիկներով՝ Վարշավայի հաղթական ճակատամարտում օգնություն ցուցաբերելու համար:

ՎԱՐՇԱՎԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ. ՕՐ ԱՌԱՋԻՆ

1920 թվականի օգոստոսի 13-ի առավոտյան բոլշևիկյան ուժերը, հետևելով Միխայիլ Տուխաչևսկու հրահանգներին, արձակեցին վճռական հարված, որն իրենց կարծիքով պետք է հանգեցներ Վարշավայի գրավմանը: Վաղ առավոտյան, մի քանի վայրերով անցնելով Վիստուլայի ծանծաղուտները, բոլշևիկներն անհաջող գրոհ սկսեցին Վարշավայից դեպի հյուսիս-արևելք գտնվող Ռաձիմինի վրա: Երեկոյան, սակայն, Կարմիր բանակն հասցրեց ճեղքել լեհական պաշտպանական գծերը, գրավել Ռաձիմինը և ներթափանցել լեհական ճամբար: Այս իրադարձությունները սկիզբ դրեցին Ռաձիմինի համար մղվող արյունալի պայքարին, որը տևեց երեք օր և պատմության մեջ մտավ որպես Վարշավայի ճակատամարտ: Օգոստոսի 13-ի առավոտյան մարշալ Յուզեֆ Պիլսուդսկին սկսեց աշխատել Պուլավայի Չարտորիյսկի պալատում գտնվող գերագույն գլխավոր հրամանատարի շտաբում՝ ճշգրտելով նախկինում պլանավորված հարձակման մանրամասները: Նա անձամբ վերահսկում էր մանևրային խմբի կենտրոնացումը, որի հակահարվածը որոշելու էր լեհերի հաղթանակը Վարշավայի ճակատամարտում մի քանի օր անց և վճռելու էր Լեհաստանի և Եվրոպայի ճակատագիրը:

Փշալարերի խճճումներ Վարշավայի մատույցներում, օգոստոս 1920 թվական:

Սենյակ Իրենայում գտնվող մի տան մեջ, որտեղ Յուզեֆ Պիլսուդսկին և բանակի հրամանատարներ գեներալ Էդվարդ Ռիդզ-Սմիգլին և գեներալ Լեոնարդ Սկիերսկին ճեպազրույց էին անցկացնում Վարշավայի 1920 թվականի օգոստոսի 13-ի ճակատամարտի ընթացքում:

Լեհական գնդացրի դիրքը Ռաձիմինի ճանապարհին, օգոստոս 1920 թվական:

Լեհ զինվորներն իրենց դիրքերում՝ Ռադզիմինի ճակատամարտի ընթացքում, օգոստոս 1920 թվական:

ՎԱՐՇԱՎԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ. ՕՐ ԵՐԿՐՈՐԴ

Ճակատամարտը մոլեգնում էր Լեհաստանի մայրաքաղաքի հյուսիսում, հյուսիս-արևելքում և արևելքում: Առավոտյան բոլշևիկներին հաջողվեց ընդլայնել Վարշավայից դեպի հյուսիս-արևելք գտնվող ճեղքվածքը ՝ գրավելով Մայդան, Լեսնյակովիզնան և Օսովը: Օսովում հակահարվածի ժամանակ 236-րդ կամավորական հետևակի գնդի քահանա Հայր Իգնացի Սկորուպկան՝ զորքերի գործողություններին հետևելիս սպանվեց: Մոդլինից դեպի, հյուսիս-արևելք գտնվող Վկրա գետի վրա բոլշևիկյան ուժերը պատրաստվում էին անցնել Վիստուլայի ծանծաղուտը և հյուսիսից և արևմուտքից շրջանցել Վարշավան այնպես, ինչպես 1831 թվականին դա արեցին ցարական ուժերը Լեհաստանի ազգային ապստամբության ժամանակ: Կարմիր բանակի վերակազմավորումը դադարեցնելու և Պրահայի սպառնացող պլացդարմ չհասնելու համար, գեներալ Վլադիսլավ Սիկորսկու լեհական 5-րդ բանակը սկսեց գործել Մոդլինից դեպի հյուսիս-արևելք ուղղությամբ: Վիստուլայից ներքև գտնվող Բոլշևիկյան ուժերը սկսեցին պայքարել Նեշավայի և Վլոցլավեկի միջև գտնվող գետի ծանծաղուտն անցնելու համար: Այդ օրը մի շարք հանրային գրասենյակներ և արտասահմանյան առաքելություններ Վարշավայից տեղափոխվեցին Պոզնան:

Գեներալ Յան Ժոնդկովսկին այցելում է Ռաձիմինի ռազմաճակատ, օգոստոս 1920 թվական:

7.62 մմ M1895/14 Colt միջին գնդացրի անձնակազմը իր դիրքում՝ Ստարա Միլոզնայի մոտակայքում, 1920 թվական:

Գեներալ Վլադիսլավ Սիկորսկին խոսում է գնդի հրամանատարի հետ 5-րդ բանակի հարձակումից առաջ, օգոստոս 1920 թվական:

Գեներալ Յուզեֆ Հալլերն այցելում է Ռաձիմինի ռազմաճակատ, օգոստոս 1920 թվական:

Լեհական 5-րդ բանակի անձնակազմը քննարկում է հարձակման պլանը: Նկարում ձախից աջ՝ գեներալ Վլադիսլավ Սիկորսկին, լեյտենանտ Ռուդնիցկին, լեյտենանտ Էդվարդ Ուլանիկին, մայոր Ստանիսլավ Ռոստվորովսկին, փոխգնդապետ Ռոմուալդ Վոլիկովսկին, օգոստոս 1920 թվական:

Հայր Իգնացի Սկորուպկայի և փոխգնդապետ Ռիշարդ Դաունար-Զապոլսկու հուղարկավորությունը Վարշավայում, օգոստոս 1920 թվական:

ՎԱՐՇԱՎԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ. ՕՐ ԵՐՐՈՐԴ

Առավոտից ծանր մարտեր էին մղվում Վկրա գետի ափին: Չնայած տեղական մի քանի լոկալ անհաջողություններին, լեհերին հաջողվեց կասեցնել Կարմիր բանակի առաջխաղացումը: 8-րդ հեծելազորային բրիգադի որոշիչ հարձակումը գեներալ Ալեքսանդր Կարնիցկիի գլխավորությամբ սկսվեց մայոր Զիգմունտ Պոդհորսկիի 203-րդ Ուհլան գնդի հարձակմամբ՝ Սիեչանովում գտնվող Բոլշևիկյան IV բանակի շտաբների վրա: Սովետականները, փաստաթղթեր և ռադիոկայաններ այրելով, հետ քաշվեցին արևելք: Ռադիոկայանի կորուստը, որն օգնում էր կապ պահպանել զորքերի և նրանց հրամանատարների միջև, ճակատագրական եղավ բոլշևիկյան ուժերի համար: Այն փրկեց գեներալ Վլադիսլավ Սիկորսկու 5-րդ բանակին, որը պաշտպանում էր Մոդլինը հյուսիսից և հյուսիս-արևմուտքից հնարավոր գրոհների սպառնալիքից: Կարևոր առաջխաղացում տեղի ունեցավ Պրահայի պլացդարմում, որտեղ լեհերին օգոստոսի 15-ի երեկոյան հաջողվեց ի վերջո դուրս մղել Կարմիր բանակը Ռաձիմինից:

Կարմիր խաչի անձնակազմը ծանրոցներ է պատրաստում առաջնագծում գտնվող զինվորների համար, Վարշավա 1920 թվական:

Ռաձիմինի ճանապարհին ԵՄՔԱ-յի ներկայացուցիչները զինվորներին ճաշ են մատուցում և ծխախոտներ բաժանում, 1920 թվական:

Ռաձիմինում գերեվարված բոլշևիկ զինվորները, օգոստոս 1920 թվական:

Լեհ զինվորների կողմից Վարշավայի մատույցներում գերեվարված բոլշևիկ պարեկ, օգոստոս 1920 թվական:

7.62 մմ M1910 Maxim միջին գնդացրի դիրքը Վարշավայի մատույցներում, օգոստոս 1920 թվական:

Haubica 155 mm wz. 1917 w akcji pod Modlinem, sierpień 1920 r.
Wojskowe Biuro Historyczne

ՎԱՐՇԱՎԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ. ՕՐ ՉՈՐՐՈՐԴ

Շարունակվում էին ծանր մարտերը գեներալ Սիկորսկու 5-րդ բանակի հատվածում՝ Վկրայում և Պրահայի կամրջի մոտ: Վարշավայի պաշտպանների հետ պայքարի մտած բոլշևիկյան ուժերը չէին կարողանում արագ արձագանքել սրընթաց փոփոխվող իրավիճակին, սակայն Դեմբլինում տեղի ունեցող գործողությունը վճռորոշ դարձավ ճակատամարտում և լեհ-բոլշևիկյան ամբողջ պատերազմում: Վեպշ գետից սկիզբ առնող լեհական հարձակումը սկսվեց նախատեսվածից շուտ՝ օգոստոսի 16-ի լուսադեմին: Մանևրային խումբը, 5-րդ հետևակային դիվիզիան և հեծելազորային բրիգադը, բոլորը գլխավոր հրամանատար, մարշալ Յուզեֆ Պիլսուդսկու անձնական հրամանատարությամբ, հեշտությամբ ճեղքեցին բոլշևիկյան «Մոզիրսկայա» խմբի ծանծաղ գծերը և արագ թափանցեցին թշնամու գծերի խորքերը, քանի դեռ բոլշևիկները խճճվել էին Վարշավայի մոտակայքում տեղի ունեցող մարտական գործողությունների մեջ: Այժմ «Մոզիրսկայա» խումբը շրջափակման և հնարավոր է ոչնչացման վտանգի տակ էր:

Վարշավայի ռազմաճակատի լեհ զինվորները հանգստանում են, օգոստոս 1920 թվական: Wojskowe Biuro Historyczne

Կանանց կազմակերպությունների անդամները ճաշ են պատրաստում զինվորների ընդհանուր ճաշարանում, օգոստոս 1920 թվական:

120 մմ M1878/16 թնդանոթը գործողության պահին, իր դիրքում՝ Վարշավայի մատույցներում, օգոստոս 1920 թվական:

15-րդ հետևակի դիվիզիայի տղաները առաջ են շարժվում դեպի Վիզոնա-Էմով հատված, օգոստոս 1920 թվական:

ՎԱՐՇԱՎԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ. ՕՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ

Երբ լեհական զորավարժությունների խումբը շարունակում էր հետապնդել նահանջող Կարմիր բանակին, դրան միացան Պրահայի պլացդարմի զորքերը: Երեկոյան հետևակի մեծ ջանքերի շնորհիվ լեհական ուժերը, որոնք առաջ էին շարժվում Վիեպրզ գետի ափերից, հասել էին Վարշավա - Մինսկ Մազովեցկի - Բրեստ ճանապարհը՝ կտրելով բոլշևիկների մատակարարման և տարհանման հիմնական ուղին: Կարմիր բանակի ամբողջական ոչնչացումից խուսափելու միակ հնարավորությունը՝ դեպի հյուսիս-արևելք արագ նահանջն էր: Մայրաքաղաքի հյուսիսում գտնվող Պլոնսկում, Կարմիր բանակի երկու դիվիզիաներ, շփոթված լինելով կապի բացակայությունից, ստիպված էին նահանջել գնդապետ Գուստավ Դրեզերի հեծելազորային խմբի և Պլոնսկի քաղաքային կայազորի կողմից: Հարավում Սեմյոն Բուդյոնիի 1-ին հեծելազորային բանակը, որը դեռ տեղյակ չէր Վարշավայում բոլշևիկների պարտությունից, շարունակեց իր երթը դեպի Լվով՝ արյունալի վերջաբան դնելով ցանկացած դիմադրության փորձի:

Բոլշևիկներին Վարշավայից հետ շպրտելուց հետո, զինվորները հանգստանում են խարույկի մոտ, օգոստոս 1920 թվական:

10-րդ հետևակի դիվիզիայի հրամանատար, գեներալ Լյուցիան Ժելիգովսկին քննարկում է գործողությունների պլանը, օգոստոս 1920 թվական:

Renault FT-17 տանկերն անցնում են Մինսկ-Մազովեցկիի միջով, 17 օգոստոսի 1920 թվական:

Գեներալ Լեոնարդ Սկիերսկին ֆրանսիացի սպաներին հայտնում է հետապնդման ընթացքի մասին:

ՎԱՐՇԱՎԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՐՏ

Միայն 1920 թվականի օգոստոսի 18-ին Կարմիր բանակի շտաբը և Արևմտյան ռազմաճակատի հրամանատար Միխայիլ Տուխաչևսկին իմացան Վարշավայի ճակատամարտում Կարմիր բանակի պարտության մասին: Եվ միայն այդ ժամանակ բոլշևիկյան զորքերին հրամայվեց հետ քաշվել Վիստուլայի գծից: Շփոթության մեջ, բոլշևիկների IV բանակը և Հայկ Բժշկյանի հեծելազորային կորպուսը դեռ փորձում էին գրավել Պլոցկում՝ Վիստուլայում գտնվող մի կամուրջը, 18 օգոստոսի 1920 թվական: Պլոցկի պաշտպանները, չնայած մեծ կորուստներին, պահում էին կամուրջը: Այդ ժամանակ Կարմիր բանակի մնացած մասը շարունակում էր նահանջել՝ ստիպված լինելով անցնել Արևելյան Պրուսիայի միջով: 1920 թվականի սեպտեմբերին Նեման գետի վրա մղված ճակատամարտում բոլշևիկյան բանակը վերջնականապես պարտության մատնվեց: Դրանից հետո լեհական հեծելազորը լեհ-բոլշևիկյան պատերազմում հետ չկանգնեց գործողություններից մինչև 1920 թվականի հոկտեմբերի հրադադարը: Պատերազմն ավարտվեց 1921 թվականի մարտի 18-ին Ռիգայում հաշտության պայմանագրի ստորագրմամբ:.

Քաղաքացիները զենք են մատակարարում զինամթերքի գոտիներով, Նասելսկ, օգոստոս 1920 թվական:

Պլոցկի պաշտպանների կողմից կազմավորված քաղաքային խրամատներ և հողային աշխատանքներ, 18 օգոստոսի 1920 թվական:

Գերմանացի հեծյալները զինաթափում են ռուսական հեծելազորը Արևելյան Պրուսիայում, օգոստոս 1920 թվական:

Պլոցկի պաշտպանները փողոցային խրամատներ փորելուց հետո, 18 օգոստոսի 1920 թվական:

68-րդ հետևակի գնդի զինվորները բոլշևիկներին հետապնդելիս անցնում են Պուլտուսկի մոտ գտնվող Նարև գետը, օգոստոս 1920 թվական:

Զինվորները, քաղաքացիները և քահանան կանգնած են Խոժելեում բոլշևիկների կողմից սպանված 1-ին սիբիրյան բրիգադի գնդի զինվորների դիակների դիմաց, 23 օգոստոսի 1920 թվական:

Օկունևում սպանված զինվորի գերեզման, օգոստոս 1920 թվական:

ՎԱՐՇԱՎԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

Վարշավայի ճակատամարտը կարևոր տեղ է զբաղեցնում լեհ ժողովրդի հավաքական հիշողության մեջ: Դրա վկայությունն են շատ գերեզմանատներ, որտեղ ճակատամարտում ընկած լեհական զորքերը թաղված էին առանձին և եղբայրական գերեզմաններում: Դրանք են՝ Վարշավայի Պովոնզկիի ռազմական գերեզմանատունը, Ռաձիմինի, Օսովի, Մոդլինի և տասնյակ այլ վայրերի գերեզմանատները: Ճակատամարտի հերոսներից՝ մարշալ Յուզեֆ Պիլսուդսկիի և Հայր Իգնացի Սկորուպկայի պատվին կանգնեցվել են բազմաթիվ հուշարձաններ: Օսով քաղաքն անմահացրել է ճակատամարտը Վարշավայի 1920 թվականի ճակատամարտի մշակույթի պուրակի Օսովյան դարպասների մոտ, որտեղ տեղակայված են գեներալ Թադեուշ Ռոզվադովսկու և Հայր Իգնացի Սկորուպկայի ցուցահանդեսային տաղավարը: 1920 թվականի Օսովի ճակատամարտի հուշամրցաշարի հերոսները:

Լեհ-բոլշևիկյան պատերազմում զոհված զինվորների գերեզմանները Պովոնզկի ռազմական գերեզմանատանը, Վարշավա:

Լեհ-բոլշևիկյան պատերազմում զոհված զինվորների գերեզմանները Պովոնզկի ռազմական գերեզմանատանը, Վարշավա:

Հայր Իգնացի Սկորուպկայի հուշարձանը Օսովում, Վարշավա:

Վարշավա քաղաքի կողմից կազմակերպված Վարշավայի ճակատամարտ 1920 հուշամրցաշարի մրցույթի հաղթող նախագիծը, հեղինակ՝ Nizio Design International Mirosław Nizio:

Մատուռ Ռաձիմինում՝ 1920 թվականին զոհվածների գերեզմանատանը:

previous arrow
next arrow
Full screenExit full screen
Slider
Podziel się Twitnij drukuj